ԵԱՏՄ-ի գյուղատնտեսական արտադրողները մարտին 10,5%-ով բարձրացրել են իրենց արտադրանքի գները
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների գյուղատնտեսական արտադրողներն այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 10,5 տոկոսով բարձրացրել են իրենց արտադրանքի գները: Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։
Փետրվարի համեմատ գների դինամիկան չի փոխվել, տարեսկզբից ի վեր աճը կազմել է 2,4 տոկոս:
Երեք ամսում բուսաբուծության արտադրանքի գներն աճել են 3.6%-ով, անասնաբուծական արտադրանքներինը՝ 1.4%-ով:
Մարտին տարեկան կտրվածքով ամենամեծ գնաճը գրանցվել է Ղրղզստանում՝ 13,1%-ով։ Ռուսաստանում գներն աճել են 12%-ով, Բելառուսում՝ 9,7%-ով, Հայաստանում՝ 6,5%-ով: Ղազախստանում գները նվազել են 4.4%-ով։
Նշվում է, որ այս տարվա երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրողներն իրենց արտադրանքի գները բարձրացրել են 12,7%-ով, Ղրղզստանինը՝ 10,6%-ով, Բելառուսինը՝ 10,1%-ով, Հայաստանինը՝ 4,2%-ով: Միաժամանակ գների նվազում է արձանագրվել Ղազախստանում՝ 3,7%-ով։
Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում գնաճը կազմել է 10,3%։
2024 թվականին ԵԱՏՄ գյուղատնտեսական արտադրողները իրենց արտադրանքի գները բարձրացրել են 6,4%-ով։ Այսպես, ՌԴ-ում աճը կազմել է 8,4%, Բելառուսում` 4,6%։ Ղազախստանում գները նվազել են 1,9%-ով, Հայաստանում` 1,7%-ով, Ղրղզստանում` 0,2%-ով:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.