Իրենք հայհոյեն, մենք մեղր բաժանե՞նք. Ռուստամյանը` ԱԺ-ում Քոչարյանի պահվածքի մասին
ՀՀ 8–րդ գումարման Ազգային ժողովը խորհրդարանական մշակույթի հետ ընդհանրապես կապ չունի։ Այդ մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով երեկ նիստերի դահլիճում տեղի ունեցած լեզվակռվին ու քաշքշուկին։
«Ես բազմաթիվ խորհրդարանների պատգամավոր եմ եղել, սակայն նմանատիպ խայտառակ մակարդակի ԱԺ չի եղել, այս աստիճանի այլանդակություն ես չեմ տեսել։ Իշխանություններն անգամ չեն էլ հասկանում, որ այս ամենը ոչ միայն մենք մեր մեջ ենք խոսում, այլև դրսում էլ են լսում մեզ, ու վստահ եմ` ամենախայտառակ բնորոշումներն են տալիս այս խորհրդարանին ու իշխանություններին։ Ներկա իշխանությունները չեն հասկանում իրենց պատասխանատվությունը. իրենք ամեն ինչ պետք է անեն սանձելու, մինչդեռ երևի ստացել են հրահանգ. ընտրությունները մոտենում են, մեկը մյուսին հերթ չտալով, խանդավառությամբ այս հայհոյախոսությունը, որ ասում են, երևի ինչ–որ մրցանակ է սահմանվել` ընտրացուցակում տեղ գտնելու համար` ով ավելի հուժկու հայհոյանքներ կարտաբերի։ Երևի մտածում են` այս ամենն իրենց էլեկտորատ է ապահովելու»,– նշեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի պահվածքին, երբ նիստերում դահլիճում ՔՊ–ական պատգամավորների հետ քաշքշուկի ժամանակ սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցրել, Ռուստամյանն ասաց, որ նա իրեն շատ կոռեկտ է պահել, քանի որ այն, ինչ ասել են նրա դեմ, դեռ զարմանալի է, որ Քոչարյանը կարողացել է այդքան համբերել։
«Իսկ ԱԺ–ում կարելի՞ է հայհոյել մարդու ամբողջ տոհմը, և դա անի փոխխոսնակը։ Ո՞վ է տեսել նման բան։
«Ես ոչ մի հայհոյանք չեմ պաշտպանում, սակայն իրենք հայհոյեն, մենք մեղր բաժանե՞նք։ Անգամ փողոցում են մարդիկ իրենց առավել կոռեկտ պահում։ Սա միայն նշանակում է, որ իշխանական պատգամավորները հարահանգ են ստացել քանդուքարափ անել խորհրդարանական մշակույթը։ Մենք ունենք առաջնային մանդատով օժտված մարմին` Ազգային ժողով, որը փողոցային «ռազբորկեքի», հայհոյախառն միջադեպերի մեջ է թաղված։ Իրենք քամի են ցանել, փոթորիկ են հնձում հիմա»,– ընդգծեց Ռուստամյանը։
Ըստ պատգամավորի` իշխանություններն անկարող են փաստարկված բանավեճի, հասկանում են, որ իրենց քաղաքական կուրսը ձախողվել է, ու արդյունքում նման իրավիճակներ են ստեղծում։
Ռուստամյանի խոսքով` միակ հույսն այն է, որ հասարակությունն, այս ամենը տեսնելով, առավել նորմալ խորհրդարան ընտրի առաջիկա ընտրություններին, որը այս տարիներին կուտակված հարցերով կզբաղվի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.