Ֆրանսիայում բնակվող հայ բանաստեղծն ստացել է «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» պարգևը
Ֆրանսաբնակ հայազգի բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը երկրի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ արժանացել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» պարգևին։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ֆրանսիայում ապրող հայազգի բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը։
Խուրշուդյանը կարծիք է հայտնել, որ այս պատվին է արժանացել իր բազում ոգորումների ու նվիրման, մասնավորապես՝ հայոց լեզվի, առաքելական եկեղեցու, հայ մշակույթի և հայկական ինքնության պաշտպանության համար։
«Դե, ե՛կ վարդապետ ու մի խենթանա», Ֆրանսիան է պարգևատրում հայ ազգային, եկեղեցական և մշակութային արժեքների, հայի ինքնության պաշտպանության համար։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ 2005 թվականին ժամանած մի «օտարական» բանաստեղծ, 2025-ին կդառնար պատմության մեջ առաջին Ֆրանսիայում հաստատված հայաստանցի հայը, որը կպարգևատրվեր Ֆրանսիայի Ազգային Արժանիքի ասպետի բարձր պետական շքանշանով»,-նշել է նա։
Խուրշուդյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանն այս բացառիկ կոչմանն արժանացնելու համար։
«Ես էլ իմ հերթին, այն նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ուղեկցեցին այս պատվավոր բարձունքը՝ Ֆրանսիայի պատմության ոսկե էջերում իմ անունն էլ ամրագրելու համար։ Շնորհակալ եմ Պարոն Նախագահ: Շնորհակալ եմ Պարոն Վարչապետ»,-գրել է Կարեն Խուրշուդյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).