ԵՄ խորհուրդը կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը
ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցի շուրջ՝ Եվրոպական միության վերաբերյալ պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված օրակարգում։
Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է ԵՄ պետությունների առանձին իրավունքների, այդ թվում՝ ԵՄ խորհրդում երկրի ներկայացուցչի ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն՝ կապված ընդհանուր արժեքներին հակասող գործողությունների հետ։
Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը տեղեկացրել էր, որ Եվրամիության շատ պաշտոնյաներ քննարկել են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու թեման, քանի որ Բուդապեշտը հնարավորություն ունի արգելափակելու ԵՄ հանգուցային այն որոշումները, որոնք առաջին հերթին վերաբերում են Ռուսաստանին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.