Չարագործը ՔԿ շենքում է մնացել մոտ 16 ժամ. 590.000 դոլարի հափշտակության առաջին փորձը եղել է դեկտեմբերին
«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով։ Պարզվում է՝ այն եղել է շենքի 6-րդ հարկում պահվող միակ գումարը, որի մասին իմացել են վարչության բոլոր քննիչները։ Ընդ որում՝ այն պահվել է ամիսներ շարունակ։ Գումարը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին չի փոխանցվել անգամ գողության առաջին փորձից հետո։
«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գողության առաջին փորձը արձանագրվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերին ու դեպքի առթիվ անգամ վարույթ կա նախաձեռնված։ Բայց ՔԿ-ին կարծես թե չի մտահոգել նման մեծ գումարի առկայությունը շենքում ու ոչ էլ գողության փորձը, այլապես կձեռնարկեին փոլոր անհրաժեշտ քայլերը՝ այն բացահայտելու համար։ Սակայն քննություն որպես այդպիսիք չի արվել, փոխարենը՝ չարագործներն են մանրակրկին պլանավորել հերթական գողությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, մեզ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։
Այս գործով ձերբակալված է 5-րդ վարչության պետը։ ՀԿԿ-ն հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները ու նշել, որ կա հարուցված վարույթ, մեկ ձերբակալված։ ՔԿ-ն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից, չկան պաշտոնանկություններ։ Կարծես նորմալ երևույթ է՝ 590.000 դոլարը ՔԿ չհրկիզվող պահարանում պահելը՝ անգամ գողության առաջին փորձից հետո։ Գուցե հենց այդպես էլ պետք է լինե՞ր, գուցե գումարը պահվել էր հենց գողության համար։ ՔԿ նախագահը ոչ միայն պետք է պաշտոնանկ անի գլխավոր վարչության պետին, ոլորտը համակարգող ՔԿ նախագահի տեղակալին, այլև անձամբ հրաժարական տա՝ իր ղեկավարած կառույցում նման ամենաթողության համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.