Պուտին․ Երկրները պետք է ունենան անվտանգության երաշխիքներ, բայց ոչ ուրիշների հաշվին
Կարևոր է, որ Եվրասիան լինի խաղաղության և կայունության տարածք։ Անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի. բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կարևոր է մեր մայրցամաքը դարձնել խաղաղության և կայունության տարածք, կայուն տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման օրինակ», - Մոսկվայում անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի մոտեցումները մնում են սկզբունքային և անփոփոխ։
«Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ մենք համոզված ենք, որ անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի, այսինքն՝ բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի», – ասել է Պուտինը:
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, Եվրասիայում անվտանգության համընդհանուր համակարգի ստեղծման հիմք կարող են դառնալ փոխգործակցության այնպիսի ձևաչափեր, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը:
«Կարծում ենք, որ նման ունիվերսալ համակարգի անվտանգության ստեղծման համար հիմք կարող էին դառնալ փոխգործակցության արդեն իսկ գոյություն ունեցող և լավ հաստատված բազմակողմ ձևաչափերը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան և այլն»,-ասել է Ռուսաստանի նախագահը:
Հավելենք, որ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ միջազգային հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ: Հայաստանն այս հանդիպմանը ներկայացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:15
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян провел телефонный разговор с главой МИД Индии Субраманьямом Джайшанкаром.
-
2025-06-16 04:12
В результате израильских ударов по Тегерану пострадала редакция армянской газеты "Алик", сообщает Пастинфо со ссылкой на главного редактора Арама Шахназаряна.
-
2025-06-16 04:03
Партия АРФ «Дашнакцутюн» переизбрала Ишхана Сагателяна на пост представителя партийного Верховного органа (ВО), сообщила пресс-служба АРФД. Решение об этом было принято на первом заседании ВО, избранного в ходе Верховного собрания партии, завершившего работу 15 июня.
-
2025-06-16 03:58
Патриарх Константинопольской епархии ААЦ, архиепископ Саак Машалян прокомментировал антицерковную кампанию премьера РА Никола Пашиняна.