Ռուսաստանը չի զոհաբերի իր ազգային շահերը. Կրեմլը՝ Թրամփի խոսքերի մասին
Ռուսաստանը չի զոհաբերի իր ազգային շահերը. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ-ն և նրա նախագահի գործողությունները քննադատող հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին:
Պեսկովը նշել է, որ Մոսկվան երախտապարտ է Թրամփին միջնորդական ջանքերի համար: Սակայն ընդգծել է, որ առաջիկա բանակցություններում կան բազմաթիվ սկզբունքային հարցեր, որոնց մասով Ռուսաստանը զիջումների չի գնա։
«Հսկայական նրբերանգներ կան այն ամենի շրջանակներում, ինչ պետք է քննարկվի, որոնք կողմերից և ոչ մեկը չի կարող զոհաբերել, եթե ելնում է իր ազգային շահերից։ Ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Ռուսաստանն ունի իր ազգային շահերը, որոնք վեր են ամեն ինչից թե՛ մեր, թե՛ մեր նախագահի համար», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հետևաբար, Մոսկվան ջանասիրաբար աշխատում է և պատրաստվում է ուկրաինական կողմի հետ բանակցությունների հաջորդ փուլին՝ միաժամանակ շարունակելով շփումները ամերիկացիների հետ։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.