Հայկակ Արշամյանի ագրեմանը ստացվել է. նա դեսպան կնշանակվի
NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ագրեմանը ստացվել է և նա առաջիկայում կնշանակվի Հունգարիայում ՀՀ դեսպան:
Դիվանագիտական մեր աղբյուրի խոսքով՝ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, որը 2023 թվականից համատեղությամբ դեսպան է նաև Հունգարիայում, շուտով հետ կկանչվի Հունգարիայում ՀՀ դեսպանի պաշտանից: Նշենք, որ Սմբատյանի նստավայրը Թբիլիսին է և Հունգարիայում միջոցառումների մասնակցելու կամ պաշտոնական հանդիպումների համար դեսպանը պարբերաբար մեկնում է Բուդապեշտ: Հաշվի առնելով, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր, Հայաստանը մտադիր է այդ երկրում առաջիկայում ակտիվացնել դիվանագիտական աշխատանքները:
Տեղեկությունը ճշտելու նպատակով NEWS.am-ը կապ հաստատեց Հայկակ Արշամյանի հետ. վերջինս հրաժարվեց թեմայի վերաբերյալ զրուցել՝ նշելով, որ չի մեկնաբանում լուրը:
Նշենք, որ Հայկակ Արշամյանը Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է 2018թ․ հոկտեմբերից։ Մինչ Հիմնադրամի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր (2018թ. հունիս-հոկտեմբեր)։
Ավելի վաղ Արշամյանն աշխատել է Թրասնփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ում որպես հաղորդակցության և ջատագովության համակարգող։ Հավելենք նաև, որ Հայկակ Արշամյանը պատմական գիտությունների թեկնածու է։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022 թվականից: 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի կառավարությունը Հունգարիայում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում էր կայացրել:
Իսկ արդեն վերջերս՝ 2025թ ապրիլի 30-ի կառավարության նիստում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանը կունենա նաև դեսպանություն Հունգարիայում՝ Բուդապեշտում:
Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվել էր ազատության մեջ և հերոսացվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.