Վարդան Ղուկասյանը ռուս սահմանապահներին շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցությամբ
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրիում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ ջոկատին շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Գյումրու համայնքապետարանը։
Մասնագիտական տոնի կապակցությամբ Գյումրիում միջոցառում է անցկացվել, որին ներկա են եղել նաև Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ինչպես նաև բարձրաստիճան ռուս գեներալները, որոնք ընդգծեցին ջոկատի անփոխարինելի դերը։
«Այսօր մենք հատուկ տոնում ենք նրանց օրը, ովքեր անդադար հսկում են մեր սահմանները` հաճախ իրենց կյանքը վտանգի ենթարկելով։ 100 տարուց ավելի է` նրանք պահպանում են Լենինականի (այժմ՝ Գյումրի) սահմանները՝ ծառայելով մեծ սիրով և պատասխանատվությամբ։ Իմ և բոլոր գյումրեցիների անունից շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում նրանց՝ մեր հերոսներին, ովքեր չխնայելով իրենց ուժերն ու առողջությունը, պաշտպանում են մեր հայրենիքը»,– ասել է Գյումրու քաղաքապետը։
Միջոցառման ընթացքում սահմանապահները հանդիսավոր շքերթով ողջունել են հյուրերին, իսկ ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին հանձնվել են պատվավոր պարգևներ՝ որպես գնահատանքի և կարևորելու խորհրդանիշ։
Միջոցառումը եզրափակվել է սահմանապահների թանգարանում, որտեղ հյուրերը գրություն են թողել` որպես հարգանքի վկայություն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.