Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին
ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով՝ Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին»։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ տուբերկուլյոզով հիվանդացությունը և մահացությունը վերջին տասնամյակների ընթացքում էականորեն նվազել են՝ 2023 թվականին 100,000 բնակչի հաշվարկով հասնելով մինչև համապատասխանաբար 13.5 և 0.84 (առանց ՄԻԱՎ-դրական ՏԲ մահացության)։ Արդյունքում Թոքաբանության ազգային կենտրոնի մահճակալային ֆոնդը թերբեռնված է։ Զուգահեռաբար իրականացվել են նաև բուժման մարդակենտրոն մեխանիզմների ներդրում, բարելավվել է տուբերկուլյոզով հիվանդների համար ծառայությունների հասանելիությունը, ծառայությունները մատուցվում են նաև արտահիվանդանոցային պայմաններում։
«Չնայած ընդհանուր մահացության ցուցանիշի նվազմանը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում տուբերկուլյոզի հիվանդացության և մասնավորապես մահացության կառուցվածքում դեղակայուն տուբերկուլյոզի, ինչպես նաև ՏԲ-ՄԻԱՎ համավարակի տեսակարար կշիռը գրեթե չի փոփոխվում՝ 2023 թվականին ՏԲ-ի բուժման հաջող ելքը կազմել է 84%, իսկ ՏԲ-ՄԻԱՎ համավարակի դեպքում չի գերազանցել 68%-ը։ ՄԻԱՎ հայտնաբերման ցուցանիշի աճը խոսում է այն մասին, որ ՏԲ–ՄԻԱՎ զուգակցված դեպքերը նույնպես կարող են աճ գրանցել»,- նշված է նախագծում։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումը և բուժումը, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տուբերկուլյոզի վաղ հայտնաբերումն ու կանխարգելիչ բուժումն իրականացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։
Ուստի համավարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար առողջապահության նախարարությունն առաջարկել է միավորել տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտների մասնագիտական ներուժն ու հնարավորությունները։
Գերատեսչությունը վստահ է, որ սա կնպաստի նաև պետական բյուջեից և դոնոր կազմակերպություններից ստացվող ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանը։
Նման մոտեցում է որդեգրվել եվրոպական մի շարք երկրներում։ Նախկին Խորհրդային Միության երկրներից, օրինակ, Ղազախստանում տուբերկուլյոզային ծառայություններն ավելի ու ավելի են ինտեգրվում ընդհանուր առողջապահական համակարգին։ Նախարարության պնդմամբ՝ այս ինտեգրումը բարելավել է հիվանդությունների վարման մոնիտորինգը և բուժծառայությունների մատուցման արդյունավետությունը։ Վերջին տասնամյակում Ղազախստանն արձանագրել է տուբերկուլյոզի հիվանդացության և մահացության մակարդակի զգալի նվազում՝ շնորհիվ այս բարեփոխումների։ Ուստի Ղազախստանի փորձն այժմ համարվում է դրական օրինակ տարածաշրջանի մյուս երկրների համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.