ՆԱՊՈԼԵՈՆԻ ԳԼԽԱՐԿԸ ԵՎ ԿԱՅՍԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ՓԱՐԻԶԻ SOTHEBY’S ԱՃՈՒՐԴՈՒՄ
Sotheby's աճուրդների տունը հայտարարել է Նապոլեոն Բոնապարտին նվիրված ամենամեծ ու նշանակալի հավաքածուներից մեկի վաճառքի մասին։ Աճուրդը կկայանա հունիսի 25-ին Փարիզում, կներկայացվի մոտ 100 լոտ ֆրանսիացի հայտնի հնավաճառ Պիեռ-Ժան Շալենսոնի մասնավոր հավաքածուից, հայտնել է Robb Report-ը։
Հավաքածուում ներկայացված են կայսերական կահույքը, հին վարպետների կտավները և խորապես անձնական իրեր, որոնք արտացոլում են «Նապոլեոնի ներաշխարհը», նշվել է Sotheby's-ի հայտարարությունում: «Ինչպես ինքը՝ Նապոլեոնը, մի անգամ ասել է. «Ինչ ռոմանտիկ գիրք է իմ կյանքը», այս հավաքածուն ևս ներկայանում է որպես վառ պատմական էպոպեա, որն ընդգրկում է մարտադաշտեր և անձնական հանգիստ, հանդիսությունների դահլիճներ և ինտիմ սենյակներ։ Սա պատմություն է իշխանության, քաղաքականության և մեծության մասին, բայց նաև լեգենդի հետևում կանգնած մարդու խոցելիության, փառասիրության և հակասությունների մասին»,- նշել են կազմակերպիչները: Հիմնական լոտերի թվում է խորհրդանշական երկեզր գլխարկը, որը Նապոլեոնի ամենաճանաչելի ատրիբուտներից մեկն է:
Ի տարբերություն ֆրանսիական բանակի մյուս սպաների, կայսրը այն կրում էր իր ուսերին (en bataille), ինչը դարձավ նրա յուրահատուկ ոճը։ Գլխարկը, որը պատրաստել է պալատական գլխարկագործ Պուպարը, (Poupard), գնահատվում է մինչև 800 000 եվրո։ Ըստ Sotheby's-ի, Նապոլեոնն անձամբ է նվիրել այն գեներալ Մութոնին՝ իր ամենահամարձակ ընկերներից մեկին, 1809թ. Էսլինգում տարած հաղթանակում նրա վճռական ներդրումից հետո։
«Իմ Մութոնը առյուծ է»,- ասել է կայսրը: Առաջարկվում են նաև սուրն ու ձեռնափայտը, որոնք օգտագործվել են Նապոլեոնի թագադրման ժամանակ 1804թ. Նոտր Դամում (մոտ 400 000 եվրո), նրա անձնական կնիքը ոսկուց և եբենոսից (մինչև 250 000 եվրո) և ավելի ինտիմ իրեր, ինչպիսիք են մաշված գուլպաները և ճամբարային մահճակալը: «Նապոլեոնն այսօր գրեթե ռոք աստղի կերպար է: Նա շարունակում է մնալ համաշխարհային պատմության ամենահայտնի դեմքերից մեկը, որի կյանքը ոգեշնչում է ե՛ւ կինոգործիչներին, ե՛ւ հավաքորդներին»,- ասել է Sotheby’s Paris-ի արծաթի բաժնի ղեկավար Մարին դը Սենիվալը:
Ըստ նրա՝ Պիեռ-Ժան Շալենսոնը երիտասարդ տարիքում գերվել է Նապոլեոնով։ Նա իր առաջին արտեֆակտը ձեռք է բերել 18 տարեկանում: Հաջորդ 40 տարիների ընթացքում նա հավաքել է իսկապես եզակի հավաքածու, որն ընդգրկում է կայսրի ողջ կյանքը: «Այս հավաքածուի յուրաքանչյուր իր ունի ակնառու ծագում. Նապոլեոն, Ժոզեֆինա, Մարի-Լուիզ, կայսերական ընտանիքի անդամներ: Սա հավաքորդների համար հազվադեպ հնարավորություն է՝ առնչվելու Ֆրանսիայի կենդանի պատմության հետ»,- ընդգծել է դը Սենիվալը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.