Ճապոնիայում բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը
Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին պաշտոնապես բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, բացման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը հայ-ճապոնական կրթական համագործակցության շրջանակում:
«Գումմա պրեֆեկտուրայի հարգարժան նահանգապետ պարոն Իչիտա Յամամոտո, Ճապոնիայի Պատգամավորների պալատի հարգարժան անդամ պարոն Տարո Կոնո, Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայկական բարեգործական ընդհանուր միության hարգարժան նախագահ, Ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնի հիմնադիր պարոն Սեմ Սիմոնյան, տիկին Սիմոնյան, հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք,
Մեծ պատիվ է ինձ համար այսօր հանդես գալ ձեր առաջ և ազդարարել Ասիայում առաջին Թումո կենտրոնի բացումն այստեղ՝ Ճապոնիայի սրտում, Տակասակի քաղաքում:
Թումո Գունմա կենտրոնի բացումը, միանշանակ, արտահայտում է ոչ միայն մեր համատեղ հանձնառությունը՝ ուղղված երիտասարդությանը և նորարարությանը, այլև վկայում է այն մշակութային և մտավոր փոխանակման ոգու մասին, որը տասնամյակներ շարունակ եղել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների հիմնասյուներից մեկը: Մեր ժողովուրդները, գտնվելով աշխարհագրորեն հեռու միմյանցից, միևնույն ժամանակ միավորված են համընդհանուր արժեքներով՝ ժողովրդավարության, դիմացկունության, գիտելիքի և մշակութային ժառանգության խորին հարգանքի հանդեպ:
Թումո Գունման շուտով կընդունի շուրջ 1500 պատանի ամբողջ պրեֆեկտուրայից՝ դառնալով երկկողմանի համագործակցության և նորարարության ոգեշնչման հարթակ Հայաստանի և Ճապոնիայի միջև:
Հուսով եմ, որ սա ընդամենը սկիզբն է: Այն մաս է կազմում մեր ընդարձակ տեսլականի՝ Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելու Ճապոնիայի այլ քաղաքներում ևս՝ առավել շատ երիտասարդների հնարավորություն ընձեռելով ընդգրկվելու այս արդիական և դինամիկ կրթական մոդելի շրջանակում:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ճապոնացի գործընկերներին վստահության, աջակցության և բարեկամության համար, ինչպես նաև մեր գործընկերներին՝ Թումոյում ցուցաբերած ջանքերի և արդյունավետ համագործակցության համար:
Մենք միասին կառուցում ենք մի կամուրջ, որը միավորում է ոչ միայն Հայաստանը և Ճապոնիան, այլ նաև անցյալն ու ապագան: Թող այս կենտրոնը գալիք սերունդների համար դառնա ստեղծարարության և համագործակցության աղբյուր»,- իր ելույթում ասել է Հայաստանի ԱԺ փոխնախագահը;
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.