Խաչիկ Աբաջյան․ Ինչպես կարող է Փաշինյանն իր բառապաշարից հետո այցելել ԵՊՀ ու խոսել կրթությունից
Ինձ մոտ դիսոնանս է առաջանում, ինչպես կարելի է ունենալ նման հանրային խոսույթ և այցելել համալսարան ու խոսել կրթության մասին, արժեքների մասին և հաջորդ քայլով արժեզրկել ու որակազրկել այդ ամենը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, ԵՊՀ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին նախագահ Խաչիկ Աբաջյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԵՊՀ այցին։
Աբաջյանըտեղյակչէ, թե Մայր բուհից ովքեր են գնացել Փաշինյանի հետ հանդիպմանը, քանի որ, նրա խոսքով, խիստ մոտեցմամբ ցուցակագրվել ու ընտրվել են այն մարդիկ, ովքեր պետք է հանդիպմանը մասնակցեն։
«Ամեն դեպքում, ամեն մարդ ինքն է որոշում ինչ անել, բայց ինձ համար հարցեր են առաջանում, թե ինչպես կարելի է մասնակցել այդ հանդիպմանը։
Ի դեպքում այսօր ես հիշեցի որ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում եղել էր յոթ տարի առաջ, երբ համալսարանի դռները կոտրելով, լսարանների առջև պառկելով մուտք էին գործում համալսարան։ Կարծում եմ՝ տեսնում եք նաև ինչ աննախադեպ անվտանգային միջոցառումներ են համալսարանում իրականացվում և գոնե ուրախ եմ, որ այս անգամ դռների առաջ պառկել չկա և մուտք են գործում համալսարան քաղաքակիրթ ձևով»,–ասաց նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:17
Президент США Дональд Трамп не исключил, что Вашингтон может вмешаться в конфликт между Израилем и Ираном.
-
2025-06-16 04:15
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян провел телефонный разговор с главой МИД Индии Субраманьямом Джайшанкаром.
-
2025-06-16 04:12
В результате израильских ударов по Тегерану пострадала редакция армянской газеты "Алик", сообщает Пастинфо со ссылкой на главного редактора Арама Шахназаряна.
-
2025-06-16 04:03
Партия АРФ «Дашнакцутюн» переизбрала Ишхана Сагателяна на пост представителя партийного Верховного органа (ВО), сообщила пресс-служба АРФД. Решение об этом было принято на первом заседании ВО, избранного в ходе Верховного собрания партии, завершившего работу 15 июня.