Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել. Սպասվում է, որ Մայր Աթոռն այսօր պաշտոնապես արձագանքելու է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:
Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական և աշխարհական անդամներից, որոնց մի մասը ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կոցմից, մյուս մասը նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին երկու անգամ, երբեմն նաև, ըստ անհրաժեշտության, ավելի հաճախ:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ից արշավ է սկսել Հայոց Եկեղեցու դեմ։
Կառավարության նիստում նա հայտարարել էր, թե «մեր եկեղեցիները չուլանացված են»։ Փաշինյանի հայտարարությունից հետո Սրբազան հայրերը արձագանքել էին նրան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն, օրինակ, նշել է.«Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»:
Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «երկրի գլխավոր ցավագար»։
Արդեն մայիսի 30-ին Փաշինյանը անպարկեշտ բառապաշարով գրառում էր արել Սրբազան հայրերից մեկի մասին։ Հետո ամուսնուն էր միացել նաև Աննա Հակոբյանը։
Այսօր էլ վարչապետը թիրախավորել է Վեհափառ Հայրապետին՝ նշելով, որ եթե պարզվի, որ նա կուսակրոնության ուխտը չի պահել ու երեխա ունի, ապա չի կարող լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.