Մի շարք պաղպաղակներում ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել. որոնք են դրանք
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում և որոշ խախտումներ հայտնաբերել։
ՍԱՏՄ–ից հայտնում են, որ այս պահին հայտնի են 7 կազմակերպություններից վերցված նմուշների հետազոտության արդյունքները:
- «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության «Բրիկետ վանիլային» «СССР վանիլայի էսկիմո» «20 կոպեկ վանիլային» կաթնայուղի փոխարինիչով և «Պլոմբիր վանիլ» «Պլոմբիր կարամել» պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Թամարա»)։
- «Արտսվիթ» ՍՊԸ-ի արտադրության «Ֆանտազիա վանիլային», «Սկյուռիկ վանիլային», «Բրիկետ վանիլային», «Բրիկետ շոկոլադե» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին 3 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Շանթ»)։
- «Նաիրի Լենդ» ՍՊԸ-ի արտադրության «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն վանիլային», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Պլոմբիրկա», «Էսկիմո շոկ ջնարակ», «Էսկիմո վանիլայաին ջնարակ», «Բևեռ կոն» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով։ «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Էսկիմո վանիլայաին ջնարակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները չեն համապատասխանել նաև մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Սթար կոն վանիլային»-ը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»)։
- «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրության «Վանիլ Անիտա», «Վաֆլե բաժակ շոկոլադ», «էսկիմո շոկոլադե», «Բիսկվիտ վանիլ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով(ապրանքանիշը՝ «Անի»)։
- «Մառնիկ» ՍՊԸ-ի արտադրության «Պլոմբիր վանիլային» և «Պլոմբիր շոկոլադե» պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով (ապրանքանիշը՝ «ՖիՆի»)։
- «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի արտադրության «Բուրբոն վանիլային», «Շոկո շոկոլադային», «Ելակի համով» և «Հատապտուղներով» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»)։
- Անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանի արտադրամասում արտադրվող շոկոլադե և վանիլային կաթնայուղի փոխարինիչով փափուկ պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս, մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։
Մյուս ապրանքանիշերի պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:
Խախտումներ գրանցած 6 արտադրությունների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 13:59
Армения сможет рассматривать выход из ЕАЭС и возможное присоединение к другому интеграционному объединению только после тщательной оценки рисков и последствий. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в интервью Sputnik Армения на Петербургском международном экономическом форуме.
-
2025-06-20 13:57
Подразделения ВС Азербайджана 20 июня в период между 08:00 и 09:00 открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего поврежден жилой дом. Пострадавших нет. Об этом говорится в сообщении, распространенном Министерством обороны Армении.
-
2025-06-20 13:55
В Кремле внимательно следят за ситуацией с арестом в Армении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна, будут готовы оказать ему всю необходимую помощь, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-20 13:52
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха проводят акцию протеста перед зданием правительства Армении. Они жалуются на последовательное сокращение программ государственной поддержки, и если вопросы жилья и не будут решены в кратчайшие сроки, то они окажутся на улице.