Փաշինյան․ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը
Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է․ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է ազատեն մեր հոգու տունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«(Մեջբերում)․ «Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերվում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերվում» (մեջբերման ավարտ)։
Այս հայտարարության հեղինակը Միքայել Աջապահյանն է և նա այս հայտարարությունն արել է երեկ։ Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը, մեզնից յուրաքանչյուրի սրբությունը, ժողովրդի հոգու տունը, մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։
Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։
Իսկ դուք պղծում եք այդ տունը, կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը»,– գրել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.