Последние новости

2024-Ի ԵՎ 2023-Ի ՀՈՒՆԻՍԻ ԴԱՍԵՐԸ. ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐ…

2024թ. մայիսի 9-ին «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Տավուշից հասավ Երևան, ինչին հաջորդեցին մի քանի հանրահավաքներ: Հունիսի 12-ի ջարդից հետո, ինչպեսև սպասվում էր, փողոցային ակցիաներն անկում ապրեցին, իսկ զանգվածներին փողոց դուրս բերելու փորձերն ապարդյուն եղան ընդհուպ մինչև այս ամառ։

ԽՈՍՏԱՑՎԱԾ ԱԿՑԻԱՆԵՐԸ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ։ Հիշեցնեմ, որ հենց Փաշինյանը հանդես եկավ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ անիրավաչափ բռնության կիրառման գլխավոր հրահրիչի դերում։ Խորհրդարանի ամբիոնից հենց նրա ելույթը խթան հանդիսացավ փողոցային անկարգությունները ցրելու նպատակով արգելված հատուկ միջոցի՝ «Զարյա-3» լուսաձայնային նռնակների գործածման համար։ Հունիսի 12-ին ոստիկանները այդպիսի 30 նռնակ նետեցին ակցիայի մասնակիցների ամենահոծ բազմության ուղղությամբ։ 101 մարդու պահանջվեց բժշկական օգնություն ցուցաբերել: Տասնյակ վկայություններ կան, որ ոստիկանները նետում էին նռնակները խորհրդարանի շենքի խաչմերուկում մարդկանց ամենահոծ կուտակումների ուղղությամբ։ Ահա այսպիսի տեսք ուներ քաղաքացիների իրավունքների և ազատությունների վրա հրապարակավ հարձակումը «ժողովրդավարության բաստիոնում»՝ առաջին դեմքի հրահրմամբ։

Նշյալ իրադարձություններից մեկ տարի առաջ ՝ 2023թ. հունիսի 16-ին, 2 ամսով կալանավորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրան և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրանք ներկայացվեց շուրջ 100 հազար դոլարի բուհական գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրեցին նաև «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջներն ուռճացված գներով գնելու մեջ՝ այն ժամանակ, երբ Աշոտյանը գլխավորում էր համալսարանի հոգաբարձուների խորհուրդը։ ՀՀԿ փոխնախագահը երկար ժամանակ անցկացրեց «Նուբարաշենի» մենախցում, այնուհետ տեղափոխվեց տնային կալանքի։

Այն փաստը, որ ՀՀԿ փոխնախագահին ներկայացված մեղադրանքները զուտ քաղաքական բնույթ են կրում, լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի։ Փաշինյանը Աշոտյանին մեկուսացրեց քաղաքական գործընթացներին մասնակցելուց այն պատճառով, որ նա զբաղվում էր իշխող վերնաշերտի բոլոր որոշումների և գործողությունների հրապարակային մերկացումներով։ Ասեմ ավելին. Աշոտյանը բացահայտում էր ռեժիմի հակաժողովրդական քաղաքականությունը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Այսօր շրջապատը իշխող վերնաշերտի պարագլխից պահանջում է արգելանք դնել խորհրդարանական ընտրություններին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության վրա: Ներկայումս ընթանում է հայ հասարակության նախապատրաստումն այդ որոշմանը։

Դրա համար հիմք կծառայեն, ինչպեսև Աշոտյանի կալանավորման դեպքում, սուտ մեղադրանքները երկու նախագահների դեմ։ Փաշինյանի քարոզչամեքենան ամենօրյա ռեժիմով համառորեն զանգվածային գիտակցության մեջ է մտցնում այն թեզը, թե ներկայացված մեղադրանքների այդպիսի առատության պայմաններում պետության նախկին ղեկավարներին պետք է զրկել ընտրությունների շրջանում քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքից։

Մայիսի 28-ին Սարդարապատում պատմական Հայաստանի անունից ժողովրդին հղած Փաշինյանի ուղերձը (պատմական Հայաստանը Փաշինյանի շուրթերով կոչ արեց չկրկնել վերջին 450 տարվա սխալները) անմիանշանակ արձագանք հարուցեց հասարակության առողջ ուժերի շրջանում։ Դավաճանը խոսում է պատմական Հայաստանի անունից:

ԻՇԽՈՂ ՎԵՐՆԱՇԵՐՏԻ ՊԱՐԱԳԼՈՒԽԸ, ԴԱՏԵԼՈՎ ԱՄԵՆԻՑ, ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ։ Նա իրեն երևակայել է ազգի միակ փրկիչ, իսկ «իրական Հայաստանի» իր նախագիծը՝ ապագայի միակ տեսլական։ Նրա խոսքերն այն մասին, թե կլինի խաղաղություն, և պատերազմ չի լինի, հնչեցին Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սպառնալիքի մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության խորապատկերին։ Ռուբիոյից մեկ շաբաթ անց ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարեց, որ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է։

Ալիևը շարունակում է գնդակոծությունները, իսկ ռեժիմի վերնաշերտը խոսում է Փաշինյանի և Ալիևի կողմից խաղաղության միջպետական համաձայնագրի ստորագրման վայրի ու ժամկետների շուրջ խորհրդակցությունների մասին։ Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ նոր ագրեսիայի սպառնալիքի մասին խոսում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի բարձրաստիճան անձինք, որոնք ունեն հետախուզության ամենահուսալի տվյալները

Ակնհայտ է, որ համաձայնագրի ստորագրումը (եթե կայանա) կհաստատի նոր զիջումների վերաբերյալ բոլոր մտավախությունները, որոնց մասին ժողովուրդը կիմանա կատարված փաստից հետո։ Այսօր Փաշինյանի համար Ալիևի ստորագրությամբ թղթի կտորը, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը, գերխնդիր է, ինքնանպատակ, թեև ինքն էր ասում, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող փրկել Հայաստանը նոր ագրեսիայից:..

Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց 2026թ. խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև Հայաստանի մոտ ապագայի ճակատագիրն այսօր որոշվում է անդրկուլիսային զիջումների միջոցով, որոնց մասին ընդդիմությունը խոսում է անընդհատ և ամենուր։ Ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա դրա ստորագրումը ողջ աշխարհի քաղաքագետները կապում են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքների հետ, ասել է թե՝ Ալիևի և Փաշինյանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը նույնքան «իրական» է, որքան Պուտինի և Զելենսկու միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Փաշինյանի քարոզչամեքենան ներշնչում է զանգվածներին, թե ադրբեջանական կողմից գնդակոծությունը տեղի է ունենում Մոսկվայի հրահրմամբ, որն այդ կերպ փորձում է վերադարձնել Հայաստանն իր ազդեցության ուղեծիր։

Եթե արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ փողոցային ակցիաները վերսկսվեն, ապա միայն Փաշինյանի հրաժարականի կարգախոսի ներքո՝ նախքան Ալիևի հետ համաձայնագրի ստորագրումը, որն իրական ընդդիմությունը բնութագրում է ոչ այլ կերպ, քան կապիտուլյացիա-2։ Ընդդիմադիր թևում գործընթացներ են ընթանում, սակայն դեռ պարզ չէ՝ փողոց կժայթքեն արդյոք դրանք, թե՞ կշարունակվեն կուլիսային ռեժիմով։ Մինչդեռ մոտենում է խորհրդարանի շենքի մոտ խաղաղ ակցիայի ջախջախման տարելիցը։ Այդ ջարդի գլխավոր առանձնահատկություններից մեկը ԱՄՆ-ի դեսպանության և ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական դիվանագիտական առաքելությունների արձագանքն էր զանգվածային բռնություններին և ոստիկանական կամայականությանը:

Առաջին անգամ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, իսկ նրանից հետո նաև եվրոպական առաքելությունների ղեկավարները չդատապարտեցին խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժի անիրավաչափ կիրառումը, ավելին՝ Քվինը նույնիսկ իրեն թույլ տվեց արտահայտվել Փաշինյանի հրաժարականը պահանջողների դատապարտման ոգով։ Այս արձագանքը ցրեց վերջին պատրանքները ժողովրդավարության ջատագովների մասին՝ ի դեմս արևմտյան էլիտաների։ 2024 թվականի հունիսի 12-ի իրադարձությունները ոչ միայն բացահայտեցին արևմտյան ժողովրդավարության երկակի չափանիշները, այլև ցույց տվեցին դրանք գործողության մեջ: Այս դասերը պետք է հիշել 2026 թվականի ընտրություններին նախապատրաստվելիս: Արևմուտքը պատրաստ է ողջունել ցանկացած բռնություն և ամենակոպիտ ոտնձգություն ժողովրդավարության և Մարդու իրավունքների դեմ, եթե դրանք ուղղված լինեն ընդդեմ այն ուժերի ու դրանց կողմնակիցների, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին:

Արևմուտքի տեսանկյունից՝ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս իշխող ռեժիմի հրաժարականի պահանջով, զբաղված են ռուսական շահերի սպասարկմամբ, իսկ Արևմուտքի գլխավոր խնդիրը տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցությունից մաքրելն է, և դրա համար ընդունելի են բոլոր միջոցները. լուսաձայնային նռնակներից մինչև քաղաքական բռնաճնշումներ ու փողոցային զանգվածային ջարդ։ 2023 և 2024 թվականների հունիսին քաղաքականացված հանրությունը բախվեց երկակի չափանիշներին, թեև, հանուն արդարության պետք է նշել, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որին պատկանում է նաև ՀՀԿ-ն, մտահոգություն է հայտնել Աշոտյանի կալանավորման կապակցությամբ։ Ի՞նչ հիշողություններ կպարգևի 2025 թվականի հունիսը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МАРЗПЕТ АРМАВИРА ПОДТВЕРДИЛ…
    2025-06-13 10:13

    Как уже сообщалось, власть прибегла к укрупнению общины Вагаршапат с видом на досрочные выборы совета, которые состоятся 16 ноября. Прогнозы о том, что укрупнение Вагаршапата за счет общины Хой носит сугубо политический характер, косвенно подтвердил на днях сам марзпет Армавира Аргишти Мехакян.

  • В ОБЪЯТИЯХ ФРАНЦИИ БЕЗ ЛИШНИХ ВОПРОСОВ
    2025-06-12 09:08

    Похоже, сильно ошиблись политологи, которые утверждали, что после завершения войны на Украине, по итогам нового передела мира, Россия восстановит свое влияние на Южном Кавказе. Война вступила в стадию переговоров, однако уже очевидно, что Западу нужны Армения, Грузия и Азербайджан. Причем без российского присутствия.

  • ПОЧЕМУ АРЕСТОВАЛИ СУРИКА ГРИГОРЯНА?
    2025-06-10 10:30

    Несколько дней тому назад по незначительному поводу был арестован бывший многолетний староста села Авшар Сурик Григорян, который приходится братом бывшему депутату-республиканцу Араику Григоряну. Этот арест – самое красноречивое свидетельство мафиозных способов, при помощи которых власть пытается удержать своих ставленников на местах. Досрочные выборы в Гюмри и Паракаре стимулировали в ряде общин попытки избавиться от руководителей местных советов. Арест Григоряна имеет прямое отношение к такой попытке в общине Арарат.

  • ГД С ТРЕСКОМ ПРОИГРАЕТ ВЫБОРЫ В ДУХОВНОЙ СТОЛИЦЕ, ДРУГИХ ПРОГНОЗОВ НА ФИНАЛ НЕТ
    2025-06-06 09:59

    7 лет правящий режим регулярно использовал укрупнение общин в политических целях. После отставки 16 мая Дианы Гаспарян с поста мэра в Вагаршапате назревает скандал в связи с намерением властей произвести очередное укрупнение с целью обеспечить ГД победу на внеочередных выборах, которые состоятся нынешней осенью. Напомню, что в 2021 г. Вагаршапат был расширен за счет Воскеата, об общине Хой с ее 17 деревнями речь не шла, ибо в этом не было необходимости. Сегодня в Эчмиадзине говорят, что попытка укрупнения за счет общины Хой имеет под собой сугубо политические причины. Гаспарян с 2018 г. оставила о ГД не самые лучшие воспоминания. Антикоррупционный комитет расследует дела в связи с бизнесами ее семьи, а также законность выданных мэром разрешений на строительство особняков.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ