ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մինսկում
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Մինսկում։ Այս մասին հայտարարել է գործադիր կոմիտեի ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Դուշանբեում Համագործակցության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Հունիսի 5-ին ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները 13 փաստաթղթերից բաղկացած փաթեթ են ստորագրել։ Դրանց թվում է ծանր մեքենաշինության զարգացման ոլորտներում ԱՊՀ շրջանակում համագործակցության մասին համաձայնագիրը։
Կառավարությունների ղեկավարների խորհուրդը քննարկել և հաստատել է նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։
Ստորագրվել են խորհրդի որոշումները ԱՊՀ անդամ պետությունների ազգային օդային երթևեկության կազմակերպման համակարգերի ներդաշնակեցման հայեցակարգի վերաբերյալ։ Այն մշակվել է համագործակցության շահագրգիռ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։
Հայեցակարգի միջոցառումներն ուղղված է ազգային օդային նավիգացիոն համակարգերի հետագա ներդաշնակեցմանը՝ քաղավիացիայի թռիչքների անվտանգության և ԱՊՀ անդամ պետությունների օդային տարածքի օգտագործման տնտեսական արդյունավետության բարելավման նպատակով։
Որոշումներ են ընդունվել նաև բնակչության առողջության պահպանման ոլորտում խորհրդի, ԱՊՀ կամավորների ֆորումի, մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և անդրսահմանային համագործակցության հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրում փոփոխություններ կատարելու, ԱՊՀ մասնակից պետությունների պետական և հանրային հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի մասին նոր խմբագրությամբ կանոնակարգի մասին:
Բացի այդ, որոշումներ են կայացվել մինչև 2030 թվականը ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի և գնահատման միասնական համակարգի զարգացման հիմնական ուղղությունների և միջոցառումների վերաբերյալ։
Կատարվել են կադրային նշանակումներ։ Այսպես օրինակ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի նախագահ է վերանշանակվել Կոնստանտին Լայկամը (ՌԴ)։ ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Ազգային անվտանգության գեներալ-մայոր Սաբիրժան Ունգարբաևը (Ղազախստանի Հանրապետություն)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:17
Вчерашние события снова продемонстрировали всю несостоятельность действующей власти Армении, говорится в заявлении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 12:15
К зданию Следственного комитета Республики Армения, где собрались сторонники владельца компании «Ташир Групп» Самвела Карапетяна, доставлено большое количество сотрудников полиции.
-
2025-06-18 12:13
Армен Абазян был наиболее долго проработавшим директором СНБ за время моего пребывания на посту премьер-министра и работал в самый сложный период, с ноября 2020 года. Об этом 18 июня, в беседе с журналистами в Национальном Собрании заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос о том, почему был уволен директор СНБ Армен Абазян.
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.