Последние новости

Վրաստանից Հայաստան է վերադարձվել 700 հատ ծաղիկ. ՍԱՏՄ-ն մանրամասներ է հայտնում

Հայ–վրացական սահմանից Հայաստան է վերադարձվել 700 հատ ծաղիկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Ավելի վաղ Վրաստանի ֆինանսների նախարարությունը տեղեկացրել էր, որ «Սադախլո» անցակետի աշխատակիցները 10 հազար ծաղիկներից բաղկացած խմբաքանակի ներկրում են կասեցրել։

«Խմբաքանակը բաղկացած է եղել մի քանի տեսակի 11.000 հատ ծաղկից, դրանցից ընդամենը մեկ տեսակի 700 հատն են վերադարձրել՝ 36 կգ։ Ըստ տնտեսվարողի` ծաղիկները վերադարձրել են առանց որևէ բացատրության ու փաստաթղթի»,– ասաց Հարությունյանը։

Նա հավելեց` մնացածը 10.300-ն անցել է սահմանը։

Հարությունյանը նշեց, որ ծաղիկների խմբաքանակը ոչ թե ռուսական, այլ վրացական շուկայում իրացնելու համար է նախատեսված։ ՍԱՏՄ–ում խնդրի մասին քիչ առաջ են իմացել լրատվամիջոցներից և փորձել են ճշտումներ կատարել։

Ըստ նրա` վրացական լրատվամիջոցներում ամենայն հավանականությամբ անճշտության պատճառով է սխալ տեղեկություն տարածվել։

Առաջիկայում վրացական կողմի հետ կփորձեն հասկանալ, թե ինչու են ծաղիկները վերադարձվել առանց որևէ փաստաթղթի և բացատրության։

Նա ընդգծեց, որ Հայաստանից արտահանված ծաղիկները մինչ այս որևէ խնդիր չեն ունեցել։

Ծաղիկները Հայաստան վերադարձվելուց հետո չեն ոչնչացվել, քանի որ դրանց ճակատագիրը որոշում է տնտեսվարողը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ