Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը Գորիսի գյուղատնտեսական քոլեջի ուսանող է
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված տղաներից մեկը՝ Անդրեյ Գյագունցը, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում է սովորում։
Քոլեջն այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Գորիսի պրոֆ․ Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող՝ Անդրեյ Արմենի Գյագունցը, որոշ հանգամանքների բերումով հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Այս լուրը խոր անհանգստություն և ցավ է առաջացրել ինչպես մեր ուսումնական հաստատության, այնպես էլ ուսանողի ընտանիքի, ընկերների և ողջ համայնքի շրջանում։ Մենք կիսում ենք նրանց ապրումները՝ ցավը դարձնելով ընդհանուր, իսկ հույսը՝ միավորված։
Անդրեյ Գյագունցը մշտապես աչքի է ընկնում իր բարությամբ, համեստությամբ և պատասխանատվությամբ։ Վստահ ենք՝ այս փորձությունն էլ նա կհաղթահարի և կվերադառնա անվտանգ՝ համարժեք պատասխան տալով մեր բոլորի սպասումով լի աչքերին։
Տեղեկացնում ենք, որ համապատասխան պետական և միջազգային կառույցները ներգրավված են գործընթացում՝ ուղղված նրա հնարավորինս արագ և ապահով վերադարձին։
Քոլեջն ուշի ուշով հետևում է պատկան մարմինների գործունեությանը և հայտնում իր խորին աջակցությունը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.