Հնարավոր է` Հայաստանում դիակային դոնորից աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվի
Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները` փոխպատվաստումներ սկսել նաև դիակային դոնորից, մասնավորապես` աչքի եղջերաթաղանթի: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, այս մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է լրագրողների համար կազմակերպված աշխատաժողովի ժամանակ։
Ավանեսյանը նշել է, որ սա շատ զգայուն թեմա է, և ծրագրի հաջողությունը խիստ կախված է հասարակության ճիշտ ընկալումից:
«Պետք է հասարակությունը նախ իրազեկ լինի, այս թեմայով ստանա բացառապես ճշգրիտ ինֆորմացիա` զերծ բոլոր միֆերից, ինչի արդյունքում էլ հաստատ մշակույթի փոփոխություն տեղի կունենա»,– ասել է նա։
Ակնաբուժության գծով ԱՆ խորհրդատու Արտաշես Զիլֆյանն էլ ներկայացրել է եղջերաթաղանթի դիակային փոխպատվաստումը Հայաստանում իրականություն դարձնելու անհրաժեշտությունը` նշելով հատկապես տեսողությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած երեխաների, պատերազմում վիրավորում ստացած և իրենց աչքի լույսին սպասող բազմաթիվ երիտասարդների մասին:
Հիշեցնենք, որ «Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2009 թվականին և գործում է այսպես կոչված համաձայնության կանխավարկածի սկզբունքով. դա նշանակում է, որ եթե մարդը կենդանության օրոք չի հայտարարել մերժման մասին, նրա օրգանները հարազատների թույլտվությամբ կարող են հանվել: Սակայն գործնականում օրենքը սկսել են մասամբ կիրառել միայն 2019 թվականից, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման համար թույլատրված օրգանների ցանկը՝ երիկամները, լյարդը և եղջերաթաղանթը կենդանի դոնորներից։
Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել այն օրգանների և հյուսվածքների ցանկին, որոնք կսկսեն փոխպատվաստել մահացած դոնորներից, սակայն առայժմ հավաքագրում չի իրականացվում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.