Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ․ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԽՈՆԱՐՀՎԵԼ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԱՌԱ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ է ներկայացվել ու վարչապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանը։ Հանրային գործիչ Միհրան Հակոբյանը այ առնչությամբ գրել է․
«Եթե ԱԺ ոչ մի ընդդիմադիր խմբակցություն վարչապետի թեկնածու չառաջադրեր, միանշանակորեն արձանագրվելու էր, որ ընդդիմությունը Հայոց պատմության մեջ երբևիցե եղած ամենաստահակ կառավարիչին այլընտրանք չի տեսնում: Իսկ Նիկոլին այլընտրանք չտեսնող ընդդիմությունը պետք է իրերը հավաքի, գնա տուն և այլևս երբեք մարդամեջ դուրս չգա:
Փառք Աստծո, ընդդիմությունն ի վերջո թեկնածու է առաջադրել: Անակնկա՞լ է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, այո: Կարո՞ղ է Դավիթը մի քանի ամիս լինել վարչապետ ու երկիրը տանել ընտրության, իհարկե կարող է: Որովհետև ի տարբերություն, օրինակ, սյունյաց մի շարք քաղաքապետերի՝ երբեք չի խոնարհվել կապիտուլյանտի առաջ:
Երբ 2021-ին Նիկոլին բոլորը կրվում էին, Դավիթը Նիկոլին կրեց Մասիս խոշորացված համայնքի ընտրություններում: Հարգված համայնքապետ է ու լավ կառավարիչ է: Վատը լիներ, հիմա կամ նիկոլական դարձած կլիներ կամ էլ նստած կլիներ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:12
В результате израильских ударов по Тегерану пострадала редакция армянской газеты "Алик", сообщает Пастинфо со ссылкой на главного редактора Арама Шахназаряна.
-
2025-06-16 04:03
Партия АРФ «Дашнакцутюн» переизбрала Ишхана Сагателяна на пост представителя партийного Верховного органа (ВО), сообщила пресс-служба АРФД. Решение об этом было принято на первом заседании ВО, избранного в ходе Верховного собрания партии, завершившего работу 15 июня.
-
2025-06-16 03:58
Патриарх Константинопольской епархии ААЦ, архиепископ Саак Машалян прокомментировал антицерковную кампанию премьера РА Никола Пашиняна.
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.