Последние новости

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ․ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԽՈՆԱՐՀՎԵԼ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԱՌԱ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ է ներկայացվել ու վարչապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանը։ Հանրային գործիչ Միհրան Հակոբյանը այ առնչությամբ գրել է

«Եթե ԱԺ ոչ մի ընդդիմադիր խմբակցություն վարչապետի թեկնածու չառաջադրեր, միանշանակորեն արձանագրվելու էր, որ ընդդիմությունը Հայոց պատմության մեջ երբևիցե եղած ամենաստահակ կառավարիչին այլընտրանք չի տեսնում: Իսկ Նիկոլին այլընտրանք չտեսնող ընդդիմությունը պետք է իրերը հավաքի, գնա տուն և այլևս երբեք մարդամեջ դուրս չգա:

Փառք Աստծո, ընդդիմությունն ի վերջո թեկնածու է առաջադրել: Անակնկա՞լ է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, այո: Կարո՞ղ է Դավիթը մի քանի ամիս լինել վարչապետ ու երկիրը տանել ընտրության, իհարկե կարող է: Որովհետև ի տարբերություն, օրինակ, սյունյաց մի շարք քաղաքապետերի՝ երբեք չի խոնարհվել կապիտուլյանտի առաջ:

Երբ 2021-ին Նիկոլին բոլորը կրվում էին, Դավիթը Նիկոլին կրեց Մասիս խոշորացված համայնքի ընտրություններում: Հարգված համայնքապետ է ու լավ կառավարիչ է: Վատը լիներ, հիմա կամ նիկոլական դարձած կլիներ կամ էլ նստած կլիներ»:

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ