Последние новости

Լոս Անջելեսում հանգստյան օրերին ցույցերի պատճառով ձերբակալել են 56 մարդու

Լոս Անջելեսում ոստիկանությունը հանգտսյան օրերին ձերբակալել է առնվազն 56 մարդու անօրինական ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքի ցույցերում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այս մասին հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները մամուլի ասուլիսում։

Ոստիկանությունը հայտնել է, որ կիրակի օրը ձերբակալվել է առնվազն 27 մարդ։ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը ձերբակալել է 10 մարդու, իսկ Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկային ծառայությունը՝ ևս 17 մարդու, որոնք փակել էին մայրուղին։ Նշվել է, որ ձերբակալվածներից մեկը ոստիկանի վրա նետել է Մոլոտովի կոկտեյլով շիշ, մեկ այլ անձ մոտոցիկլով մխրճվել է ոստիկանների խմբի մեջ։ Անկարգությունների ժամանակ անվտանգության երեք աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել։

Լոս Անջելեսի ոստիկանապետ Ջիմ Մաքդոնելը հայտնել է, որ ոստիկանները շաբաթ օրը ձերբակալել են 29 ցուցարարի՝ ցրվելու հրամանին չենթարկվելու համար։ Նա նշել է, որ իրավիճակը «վատանում» է, և որ շատ ցուցարարներ «գալիս են այլ վայրերից՝ հատուկ մարդկանց վնասելու և քաոս առաջացնելու» համար։ Նա զգուշացրել է ձերբակալությունների զգալի աճի մասին, քանի որ անկարգությունների տեսանյութերը վերլուծվում են առցանց:

Լոս Անջելեսի ոստիկանության կենտրոնական բաժինը X-ում հայտնել է, որ քաղաքի կենտրոնում «անօրինական հավաք» է տեղի ունենում: Ոստիկանությունը կոչ է արել մարդկանց անհապաղ հեռանալ այդ շրջանից:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ