Նախարար․ Հետազոտությունների արդյունքներով Հայաստանում կճշտվի նոր ատոմային էներգաբլոկի մոդելը
Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նպատակով անցկացված հետազոտության արդյունքների հիման վրա կճշտվի դրա մոդելը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի էներգետիկ համակարգի առանձնահատկությունները, այնպես էլ հզորությունների և ֆինանսավորման կառուցվածքի հարցերը։
Այս մասին հունիսի 9-ին «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մշտականխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում։
«Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու նպատակով շարունակվում են աշխարհում գործող միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում՝ մոդուլային ռեակտորների հետազոտությունները։ Այս նպատակով անցյալ տարի կառավարությունը ստեղծել է «Նոր ատոմային էներգաբլոկի շինարարություն» ՓԲԸ-ն, որը ներկայում անձնակազմի համալրման գործընթացում է»,- ասել է Խուդաթյանը։
Նախարարը նաև նշել է, որ շարունակվում են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.