Սկանդինավիայի հայերի միություն․ Դատապարտում ենք Փաշինյանի՝ Հայ Եկեղեցու դեմ հակազգային քաղաքականությունը
Սկանդինավիայի հայերիմիությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը։
Ասվածէ միության հայտարարության մեջ․
«Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բացահայտ թշնամական քարոզարշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու նրա մշակությային ժառանգության և հոգևորականների նկատմամբ՝ օգտագործելով գարշելի ու փողոցային բառապաշար։ Բացի Եկեղեցուն վարկաբեկելուց, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ անօրինական կոչերով փորձել է միջամտել Եկեղեցու ներքին գործերին։
Այսվարչակարգի հարձակումը մեր 1700-ամյահոգևորհաստատության և նրա սպասավորների դեմ, ոչ այլ ինչ է քան հայ ժողովրդի ինքնության, ազգային արժեքների դեմ ուղղված հարված ու հայ ժողովրդին բաժանելու ու եկեղեցու շուրջ միասնությունն ու հոգևոր հիմքերը խաթարելու հնարք: Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը, հավատի, ազգային միասնության ու մշակութային ժառանգության պահապանը։
Այնոչ միայն հոգևոր հաստատություն է, այլև մեր հայրենիքի, պատմության, ավանդույթների ու ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը։ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է պետության հանձնառույթն իրականացնողը և այսօր էլ, հայ ժողովրդի ու Հայաստանի համար ճգնաժամային պայմաններում, շարունակում է հայ ինքնության ազգային շահերի պաշտպանությունը՝ հակազդելով ներկայիս իշխանությանը։ Ավելին՝ ՀԱԵ-ն Հայաստանում ամենաբարձր վստահություն ու վարկանիշ վայելող հաստատությունն է։ Այս ամենն ակնհայտորեն ցայտնոտի մեջ է գցում հայ ժողովրդի կողմից մերժված իշխանությանը։
Փաստէ նաև այն, որ Եկեղեցու դեմ այս հարձակումները ողջունվում են Հայաստանի թշնամի պետությունների կողմից։ Սկանդինավիայի Հայերի Միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այս հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը։ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր դասի դեմ Փաշինյանի ատելության քարոզը, հայ ինքնության ու արժեքների նվաստացումն անընդունելի են և միայն հաստատում են, որ այս իշխանությունը լծված է հայ ազգային արժեհամակարգը տարրալուծելու և Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործին։ Մենք կոչ ենք անում ազգային ուժերին, հայությանը և արտերկրի հայ ժողովրդի բարեկամներին՝ համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ և միասնաբար պաշտպանել մեր սրբությունները՝ հավատքը ազգային արժեքներն ու հայրենիքը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:17
Вчерашние события снова продемонстрировали всю несостоятельность действующей власти Армении, говорится в заявлении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 12:15
К зданию Следственного комитета Республики Армения, где собрались сторонники владельца компании «Ташир Групп» Самвела Карапетяна, доставлено большое количество сотрудников полиции.
-
2025-06-18 12:13
Армен Абазян был наиболее долго проработавшим директором СНБ за время моего пребывания на посту премьер-министра и работал в самый сложный период, с ноября 2020 года. Об этом 18 июня, в беседе с журналистами в Национальном Собрании заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос о том, почему был уволен директор СНБ Армен Абазян.
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.