Արզնու համայնքապետը ձերբակալվել է
ՀՀ Կոտայքի մարզում հունիսի 8-ին վիճաբանության մասնակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում 8 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Արզնու համայնքապետ Ֆելիքս Միրզոևը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նշենք, որ լրատվամիջոցները երեկ հայտնել էին, որ «Avenue Arzni» հյուրատանը խնջույք է կազմակերպված եղել Արզնու համայնքապետ Ֆ. Միրզոևի կողմից, որի ժամանակ վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ էին տեղի ունեցել։ Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Աբովյան» ԲԿ է տեղափոխվել խնջույքի մասնակից, Կոտայքի մարզի բնակիչ 22–ամյա Կոլյա Միսեևը։
Դեպքի վայրից ոստիկանության Բյուրեղավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «Mazda 6» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են եղել հարվածի հետքեր, և աջակողմյան հայելին եղել է կոտրված:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի, 297-րդ հոդվածի (խուլիգանություն), 2-րդ մասի 1-ին կետի, 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն) 1-ին մասի հատկանիշներով:
Նշվում է, որ նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.