ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԸ ՉԻ ԱԶԱՏԱԶՐԿՎԻ․ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸ
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը չի ազատազրկվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Վճռաբեկ դատարանը որոշել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։
«4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ»,- գրել է Ալեքսանյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ալեքսանյանը մեկնաբանեց՝ քանի որ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը, այդպիսով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատժի վերաբերյալ, մնաց ուժի մեջ։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
2021–ի դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
2024թ․ փետրվարի 5–ին դատարանն Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։ Դատավորը նվազագույն պատիժ կիրառեց` հաշվի առնելով, որ Չարչյանը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ։
2024թ․ նոյեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Արմեն Չարչյանի գործով մեղադրող դատախազի բողոքը մերժեց։ Դատախազը պահանջում էր Չարչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.