ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Գրաց քաղաքի դպրոցում զինված հարձակման զոհերի ընտանիքներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում զինված հարձակման զոհերի ընտանիքներին։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ–ն X սոցիալական ցանցի իր էջում։
«Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել։
Հիշեցնենք` այսօր Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում զինված հարձակում է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ 11 մարդ է սպանվել, շատերը ծանր վիրավորվել են։ Վիրավորներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոցներ։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակումը միջին դպրոցի աշակերտ է իրականացրել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.