Նժդեհ Իսկանդարյանը տեղեկացրել է, որ նշանակվել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար
Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նշնակվել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար։ Այս մասին հունիսի 11-ին նա տեղեկացրել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա ավելացրել է, որ վերջին ամիսների ընթացքում ստեղծվել են աշխատանքային խմբեր և գրանցվել են դրական արդյունքներ։
«Եվս 158 բնակավայրեր, որտեղ ապրում են 13 207 արցախցիներ, կներառվեն 4 միլիոնանոց գոտում։ Սա հիմնականում վերաբերում է Կոտայքի, Արարատի, Արագածոտնի բնակավայրերին։ Ծրագիրը կգործի այդ թվում Չարենցավանում, Բյուրեղավանում, Ապարանում, Արարատում, Էջմիածնում, Մեծամորում։
Բացի այդ, 82 ընտանիքների բնակարանային ապահովմանի հարցի լուծումը, որտեղ կան զոհված զինծառայողներ, կստանձնի Հայաստանի կառավարությունը։
Բացի այդ, հողամասերի վրա բնակարաններ կառուցել ցանկացող ընտանիքները կստանան համապատասխան թույլտվություն: Մենք կփորձենք հասնել հողամասի գնման վկայականի արժեքի շեմի բարձրացմանը, որը ներկայում կազմում է 4 մլն դրամ:
«Անցյալում արցախցիներին հնարավորություն էր տրվում մարել իրենց հիպոտեկային վարկերը 10 տարվա ընթացքում, մինչդեռ այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 20 տարի»,- նշել է Իսկանդարյանը։ Նա ընդգծել է, որ 40 000+1 000 դրամ վճարման շարունակման խնդիրը լուծել չի հաջողվել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.