Իմպիչմենտի համար ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին 2 ձայն է պակասում
«Հայաստան» խմբակցության 28 ստորագրություն պատրաստ է, ձևաթուղթը խմբակցության գրասենյակում դրված է և երբ սկսվի իմպիչմենտի գործընթաց, այն կփոխանցվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ոչ թե պետք է կենտրոնանալ «Հայաստան» խմբակցության վրա ու հարցը այլ ուղղությամբ տանել, այլ ջանքերը պետք է կենտրոնացնել և փորձել համապատասխան քանակի ստորագրություն ունենալ` գործը առաջ տանելու համար»,– ասաց Սաղաթելյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ լրագրողներին հայտնեց, որ իմպիչմենտի գործընթաց սկսելու ձևաթղթի տակ խմբակցության 6 պատգամավորի ստորագրությունն արդեն կա։
«Մենք մեր անելիքները բոլոր հարթություններում` թե փողոցային ճնշման, թե տեղեկատվական, թե քաղաքական, շատ հստակ գիտենք ու իրականացնելու ենք և վստահ ենք, որ դրանք հաջողությամբ ենք ավարտելու»,– ասաց Մամիջանյանը։
Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների ստորագրությունները 34-ն են։ Իմպիչմենտի գործընթացը սկսելու համար պակասում է ևս երկու ստորագրություն։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հունիսի 7–ին հաղորդագրություն տարածեց, որ խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու էին առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.