Մեդինսկի․ ՌԴ-ն Ուկրաինային է փոխանցել 1212 զինծառայողի մարմին, ստացել է 27 մարտիկի մարմին
ՌԴ-ն Ուկրաինային է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի 1212 զինծառայողի մարմին, ստացել է 27 զոհված ռուս մարտիկի մարմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական, ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Ուկրաինական կողմին մենք փոխանցել ենք Ուկրաինայի զինված ուժերի զինվորների 1212 մարմին։ Մեզ վերադարձրել են ՌԴ ԶՈւ 27 զոհված մարտիկների մարմիններ։ Հիմա նրանց կարելի է քրիստոնեաբար հողին հանձնել։ Աշխատանքը կշարունակվի նաև մյուս օրերին»,-գրել է նա Telegram-ալիքում։
ՌԴ նախագահի օգնականը հայտնել է նաև, որ վաղը Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմաճակատի գծից ծանր վիրավորված գերիների շտապ փոխանակումներ կսկսեն։
«Վաղը կսկսենք նաև առաջնագծից ծանր վիրավորված գերիների հրատապ «սանիտարական փոխանակումները»։ Ռուսաստանն իր մարդկանց չի լքում»,-գրել է Մեդինսկին իր Telegram-ալիքում։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում: Հանդիպումը Ստամբուլի Չիրագան պալատում տևել է ավելի քան մեկ ժամ։ Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։
Ինչպես բանակցություններից հետո հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման մասին: Փոխանակման առավելագույն շեմը կկազմի առնվազն 1000 մարդ: Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ միակողմանիորեն Ուկրաինային կփոխանցի 6 հազար զոհվածների մարմինները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.