Սաղաթելյան․ Նարեկ Մալյանն իմպիչմենտի մասով մեր խոսակիցը չէ
Հանրության մոտ փորձում են հաճախ ինչ-որ շրջանակներ տպավորություն ստեղծել, որ չորս տարին իմպիչմենթ չեն արել, որովհետև չեն ուզել, չենք արել, որովհետև բավարար ստորագրությունները չենք ունեցել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11–ին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ շուրջ մեկ ժամ տևած տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Եղել են նաև այլ տեխնիկական և այլ խնդիրներ, բայց հիմնական հարցը դա է եղել։ Հիմա մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս բլեֆից պետք է դուրս գանք, գործընթացը սկսելու համար այդ անտեր ստորագրությունները պետք են, պետք է կենտրոնանալ դրա վրա։ «Հայաստան» խմբակցությունը ասում է: Դա կա, կենտրոնացեք ուրիշի վրա»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Նարեկ Մալյանը գրառում էր արել՝ նշելով, որ Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ հանդիպում կունենաք «Պատիվ ունեմ»–ի հետ իմպիչմենտի թեմայով, սուտ է, պատրաստ չեք, հանդիպում չի եղել, չի էլ լինելու, Սաղաթելյանն ասաց. «Որպեսզի ձեր համար շատ հստակ լինի, Նարեկ Մալյանը մեր խոսակիցը չի այս հարցերով։ Եթե մենք ունենք այս օրակարգով հարց քննարկելու, դա քննարկելու ենք Հանրապետական կուսակցության հետ, եթե ես խոսելիք ունեմ այս թեմայով, խոսելու եմ Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, հետևաբար Նարեկ Մայլյանը մեր խոսակիցը չի ու ինքը պետք է աշխատի այս պրոցեսին, շատ չխանգարի, եթե սրտացավ է այս հարցում»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.