Ֆաթիմա Մոհաջերանի․ Իրանը ձեռք է բերել Իսրայելի բոլոր ռազմական և միջուկային գաղտնիքները
Իրանի վարչակազմի ներկայացուցիչ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրավունք չունի թելադրել, թե Իրանն ինչ պետք է ունենա, և միայն իրանցիներն ունեն իրավունք որոշելու, թե ինչն է անհրաժեշտ իրենց ազգային շահերի համար։ Երեքշաբթի երեկոյան լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ֆաթիմա Մոհաջերանին։
Ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններով, որոնք կհանգեցնեն հակաիրանական պատժամիջոցների վերացմանը և այն փաստի ճանաչմանը, որ իրանական միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։
Մոհաջերանին նշել է, որ Իրանը քայլեր է ձեռնարկում՝ ելնելով իր ազգային շահերից, և ունի բոլոր տարբերակները՝ հավելելով, որ Իրանը միաժամանակ հույս ունի, որ եվրոպական երկրները տրամաբանական դիրքորոշում կընդունեն և կխուսափեն թշնամական դիրքորոշումից, գրում է իրանական Mehr գործակալությունը։
Իսրայելը ջանք չի խնայի Օմանի միջնորդությամբ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կանխելու համար, նշել է Մոհաջերանին՝ հավելելով, որ Թեհրանը բանակցությունների սկզբից Վաշինգտոնին տեղեկացրել է Իսրայելի դիրքորոշման մասին։
Նրա բնորոշմամբ՝ «իսրայելական ռեժիմը կխայտառակվի աշխարհում իր վայրագությունների պատճառով, իսկ Իրանը ձեռք է բերել այդ ռեժիմի բոլոր ռազմական և միջուկային գաղտնիքները»։
Իրանի վարչակազմի ներկայացուցիչը հավելել է, որ Իրանի կողմից ստացված տեղեկությունն անչաձ ծավալուն է, և անվտանգության մարմիններն այն կհրապարակեն ժամանակին։ Բացի դրանից, մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ցանկացած արդյունքի։
«Մենք պատրաստ ենք համաձայնագրի և բաց տնտեսության, և միաժամանակ ծրագրեր ունենք բանակցությունների ձախողման և պատժամիջոցների խստացման դեպքում», - նշել է նա՝ հավելելով, որ Իրանը ողջունում է ներդրողներին, քանի որ ունի բազմաթիվ ներդրումային հնարավորություններ տարբեր ոլորտներում՝ հատուկ պայմաններով և կանոնակարգերով։
Մոհաջերանին շեշտել է, որ Իրանի հիմնական ռազմավարությունը հարևան պետությունների հետ երկխոսության և համագործակցության շարունակությունն է՝ հավելելով, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը միջազգային տնտեսական կենտրոն դառնալու համար օժտված է բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով և ենթակառուցվածքներով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.