Ճամբարակում փլուզված շենքի փլատակներից ևս 1 դի դուրս բերվեց. զոհերի թիվը հասավ 5-ի
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասավ 5-ի։ Քիչ առաջ փլատակներից դուրս բերվեց տղամարդու դի։
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ գտնվել է 52-ամյա Արթուր Սարգսյանի դին։ Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, պայթյունի վայրում հերթապահություն է սահմանվել։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են նաև կից մուտքի որոշ բնակարաններ։ Մահացել է 5 մարդ` 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը, 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը և 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանը։
Պայթյունի և փլուզման հետևանքով 12 մարդ է տուժել, որոնցից 3-ը գտնվում են Երևանի ԲԿ–ներում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.