Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Փաշինյանին
Կառավարության այսօրվա՝ հունիսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից 100 մլն դոլարի՝ 2020թ․ պատերազմի օրերին պետբյուջե մուտք անելու և անհետանալու թեմային։
Նա նշել էր․ «Որոշ կաշառակերներ խոսում են՝ իբր «Հայաստան» համահայկական հիմնադրամից գողացել են, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է»։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ին մեկնաբանություն է տվել թեմայի առնչությամբ․
««Հայաստան» հիմնադրամից 100 միլիոն դոլարն անհետացել է բոլորի աչքի առաջ և հենց այն ժամանակ երբ դա և՛ վարչապետ էր, և՛ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Գումարն անհետացել է անննախադեպ ֆոկուսով․ մեր հայրենակիցները փոխանցնել են այն համահայկական հիմնադրամին իսկ Հիմնադրամը՝ կառավարությանը։ Եվ որևէ բաց տեղեկատվություն չկա, թե գումարը ուր է․ այնինչ Հիմադրամից ծախսված ցանկացած դրամ պետք է ներկայացվի բաց հաշվետվությամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը։
«Ի դեպ, այդ գումարին առնչվող նիստի տեսագրությունը նախագահ Քոչարյանի հարցադրմամբ և դրա «կռուտիտներով» համացանցում բաց մատչելիությամբ կա, ցանկացած ոք կարող է դիտել-համոզվել ասածիս մեջ»,- ասաց պարոն Միկոյանը և հավելեց․ «Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է և/կամ նստել որևէ իշխանավորի արտասահմանյան բանկային հաշվին։ Ամենօրյա ռեժիմով չաղացող և հարստացող ՔՊ-ական վերնախավը դրա վառ ապացույցն է։ Եվ ամենից նողկալին այն է, որ այդ անհետացած 100 միլիոն դոլարը մեր հայրենակիցների հավաքած գումարն էր, որը հանգանակվել էր պատերազմի ընթացքում և պետք է ուղղվեր այդ նպատակին:
Վստահ եմ՝ հաջորդ իշխանությունն այս և այլ անհետացած և լափված գումարների վերաբերյալ հստակ տեղեկատվություն կտա մեր ժողովրդին՝ տալով դրանց նաև իրավաքրեական գնահատական և իրականում միլիոն առ միլիոն վերադարձնելով թալանվածը։
Իսկապես ձանձրալի է, երբ լսում ես մի մարդու, ով արդեն 8 տարի է իշխանության է և շարունակում է դեղին մամուլին բնորոշ ոճով բամբասել»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.