Последние новости

Բաքվում ավարտվել է «Հատուցման խմբի» դատավարությունը

Բաքվում ավարտվել է ահաբեկչության մեջ մեղադրվող «Հատուցման խմբի» անդամների քրեական գործի դատավարությունը: Ինչպես տեղեկացրել են լրատվամիջոցները, դատավճիռը կարդացվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Նովրուզ Քերիմովի նախագահությամբ կայացած դատավարության ժամանակ, գործով մեղադրյալները դատապարտվել են երկարատև ազատազրկման:

Քրեական գործերի նյութերից հետևում է, որ «Հատուցում» ընդհատակյա խմբի (ստեղծել է Իլհամ Քյամալ Շիխալիև օղլուն) անդամները «Telegram»-ում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած Ռուֆուլա Հոջաթ Ախունդզադե օղլուի հանձարարությամբ, Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Քերիմե» կրոնական պետության սեղծման նպատակով, որը կառավարվում է շարիաթի օրենքներով, ցուցումներ են ստացել Ռուֆուլա Ախունդզադեից՝ ռազմական և այլ նշանակության օբյեկտներ լուսանկարելու մասին, որոնք գտնվել են Բաքու և Սումգաիթ քաղաքներում, և ստացված տեղեկությունն ուղարկել արտասահմանում բնակություն հաստատած Ռուֆուլա Ախունդզադեին ու նրա որդուն՝ Ալիմյուրսալու Ախունդզադեին, ինչպես նաև մահափորձեր կատարել Ադրբեջանի Հանրապետության հասարակական և քաղաքական գործիչների դեմ։ Քրեական գործով տուժողներ են ճանաչվել կրթության նախկին նախարար Միսիր Մարդանովը և Real TV-ի ղեկավար Միր Շահին Աղաևը։

Մեղադրվողները հերքում են իրենց մասնակցությունն այն արարքներին, որոնց մեջ իրենց մեղադրում են։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ