Իրանն ու Թուրքիան հայտարարել են տարածաշրջանում անվտանգություն հաստատելու անհրաժեշտության մասին
Իրանն ու Թուրքիան ընդգծել են տարածաշրջանում կայուն անվտանգություն հաստատելու անհրաժեշտությունը՝ առանց օտարերկրյա ուժերի ներկայության, գրում է Mehr-ը։
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քյումարս Հեյդարին հանդիպել և բանակցություններ է վարել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ՝ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած Indo Defense Expo & Forum 2025 ցուցահանդեսի բացման արարողության շրջանակներում։
Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են տարածաշրջանում կայուն անվտանգություն հաստատելու անհրաժեշտությունը՝ առանց օտարերկրյա ուժերի ներկայության։
Indo Defense Expo & Forum 2025 ցուցահանդեսը մեկնարկել է Ինդոնեզիայի Քեմայորան քաղաքում գտնվող Ջակարտայի միջազգային ցուցահանդեսում (JIExpo) հունիսի 11-ին և կտևի մինչև հունիսի 14-ը։
Միավորելով առաջատար պաշտպանական արտադրողներին, պետական պաշտոնյաներին և ոլորտի փորձագետներին՝ ցուցահանդեսը պաշտպանական տեխնոլոգիաների ուսումնասիրության և միջազգային համագործակցությունը խթանելու հիմնական հարթակ է։ Indo Defense Expo & Forum-ը նախատեսված է առաջարկելու ամենաարդյունավետ մարքեթինգային հնարավորությունը մեկ վայրում բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների և որոշում կայացնողների հետ կապ հաստատելու համար։ Իրանի լրատվամիջոցները գրում են, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում ռազմական, ավիացիոն և ծովային ամենաժամանակակից տեխնոլոգիաները ցուցադրող Indo defense-ը համապարփակ հանդիպման վայր է աշխարհի տարբեր երկրներից կարևոր որոշում կայացնողների, պաշտպանական գործակալությունների և ընկերությունների համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.