Последние новости

Լևոն Տեր-Պետրոսյան․ Նիկոլի նման մի ազգադավն ինչ է, որին հայ ժողովուրդը չհաղթահարի

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ սկսած արշավը համեմատել է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Երկրորդի օրոք եկեղեցու դեմ սկսված բռնաճնշումների հետ։

Ֆեյսբուքյան իր էջում Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, թե ինչպես 1903 թվականին Ռուսաստանի կայսր Նիկոլայ Երկրորդն օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։ Ըստ նրա՝ դրա հետևանքով հայ ժողովրդի բոլոր խավերում բարձրացած ընդվզման ալիքն ակամա ձևավորեց հայկական ազգայնականությունը։

Արդյունքը եղավ այն, որ ցարը ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել օրենքը։

«Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,- գրել է ՀՀ առաջին նախագահը։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը հունիսի 7-ին այցելել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել վեհափառ հայրապետի հետ` խստիվ դատապարտելով հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ «ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ