Կաթողիկոսը հորդորել է երիտասարդ հայորդիներին համախմբվել եկեղեցու շուրջ
Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հունիս ամսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած երիտասարդներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռում կազմակերպված դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հաղորդ դառնալու հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Հայորդիների համար կազմակերպվում են նաև մշակութային ծրագրեր և ուխտագնացություններ դեպի տարբեր սրբավայրեր։
Ծրագիրը համակարգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ծրագրին կազմակերպչական հարցերում իրենց օգտակարություն են բերում նաև Ղազարավանի միանձնուհիները։
Զրույցի ընթացքում, իր հայրական օրհնությունը բերելով սփյուռքահայ երիտասարդներին, Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց Սուրբ Էջմիածնում վերջիններիս համախմբման առիթով, հետաքրքրվեց նրանց առօրյայով և ուսումնառության ընթացքով։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծեց դասընթացների կարևորությունն ու օգտակարությունը գիտելիքների հարստացման, ազգային ոգու, առ հայրենին ու ազգայինը սիրո առավել ամրապնդման առումով։
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ հայորդիներին համախումբ լինել Հայոց Եկեղեցու շուրջ, ջանասիրությամբ շարունակել ուսումը և ձեռք բերած գիտելիքներով հարստացած, իբրև ազգի արժանավոր զավակներ, իրենց ներդրումն ունենալ հայրենիքի ու իրենց աշխարհասփյուռք համայնքների առավել զորացման գործում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.