Միջուկային օբյեկտներին հարվածել չի կարելի ոչ մի պատրվակով. Գրոսիի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ նիստում
Միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն ՝ անկախ հանգամանքներից: Այս մասին հայտարարել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսին ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը հրավիրվել էր իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին։
Գրոսին իր ելույթում նշել է, որ նման հարձակումները լուրջ ռիսկեր են պարունակում տարածաշրջանում և աշխարհում անվտանգության համար։
Նա հիշեցրել է, որ հունիսի 12–ին ՄԱԳԱՏԷ-ն բանաձև է ընդունել, որում ասվում է, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները միջուկային զենքի չտարածման ռեժիմի շրջանակներում, բայց հիշեցրել է, որ հենց այդ բանաձևում էլ ընդգծվում է աջակցությունը խնդիրների դիվանագիտական լուծմանը։
«Ակնհայտ է, որ Իրանի, Իսրայելի, ողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար միակ ճանապարհը երկխոսությունն ու դիվանագիտությունն է», - ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:
Նրա խոսքով ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներից անմիջապես հետո ՄԱԳԱՏԷ-ն մշտական կապի մեջ է Իրանի միջուկային կարգավորման գործակալության հետ ՝ միջուկային օբյեկտների վիճակը և միջուկային անվտանգության վրա հետագա ցանկացած ազդեցությունը գնահատելու համար:
Ըստ Գրոսիի տվյալների՝ ոչնչացվել է Նաթանզ քաղաքում ուրանի հարստացման ձեռնարկության վերգետնյա մասը, որտեղ իրականացվում էր մինչև 60 տոկոս հարստացում։ Ստորգետնյա հատվածում կարող էին վնասվել ցենտրիֆուգները։ Նա վստահեցրել է, որ միջուկային օբյեկտի շուրջ ճառագայթային ակտիվության մակարդակը մնում է անփոփոխ:
Ռաֆայել Գրոսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է աջակցել միջուկային օբյեկտների պաշտպանությանը` Իրանում տեղակայելով միջուկային անվտանգության փորձագետների` ի լրումն հանրապետությունում արդեն աշխատող տեսուչների:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.