Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իսրայելի առաջնորդների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունից հետո տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվան դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք կատարվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ հետևողականորեն հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին՝ առաջ քաշելով փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու կոնկրետ նախաձեռնություններ:
Իսրայելի վարչապետի հետ զրույցում Պուտինն ընդգծել է բանակցություններին վերադառնալու և ուժային մեթոդներից հրաժարվելու կարևորությունը: Նա հայտնել է որպես միջնորդ հանդես գալու Ռուսաստանի պատրաստակամությունը՝ լարվածության հետագա սրացումը կանխելու համար։
Կրեմլը նաև հայտնել է, որ ռուսական կողմը կշարունակի ջանքեր գործադրել Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը նվազեցնելու համար՝ պահպանելով քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղեգիծը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.