Последние новости

Նեթանյահուի գրասենյակ․ Իսրայելը կընդլայնի ռազմական գործողությունը

Իսրայելը կընդլայնի Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«ՑԱԽԱԼ–ն ընդլայնում է Իրանի տարածքում լայնածավալ գործողությունը, որն ուղղված է նրա միջուկային ծրագրի դեմ և ի պատասխան ռեժիմի շարունակվող ագրեսիայի»,- Telegram–ում գրել է Գենդելմանը։

Նա նշել է, որ Իսրայելը հարվածներ է հասցնում տասնյակ առանցքային օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքների, ռազմական բազաների և ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությամբ: Գենդելմանն ընդգծել է, որ Իսրայելը Իրանին թույլ չի տա մոտենալ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ