Последние новости

Ո՞ր չվերթերն են չեղարկվել, և ինչպե՞ս են ինքնաթիռները Հայաստանից հասնում ԱՄԷ

Երևանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և հակառակ ուղղությամբ չվերթերի մի մասն իրականացվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավիաընկերությունները փոփոխել են երթուղիները չվերթերն իրականացվում են՝ շրջանցելով Իրանի և Իսրայելի օդային տարածքները։

«Չեղարկվել են «Air Arabia» ավիաընկերության Աբու Դաբի և Շարժա չվերթերը, մեկնարկել են «Wizz Air»-ի Երևան– Աբու Դաբի և «Fly Dubai»-ի Երևան–Դուբայ թռիչքները։

ՌԴ-ից դեպի Էմիրություններ ուղևորվող և Երևանում հարկադիր վայրէջք կատարած 3 ինքնաթիռները գիշերը մեկնել են։

Իրանի օդային տարածքը շարունակում է փակ մնալ։ Չվերթեր չեն իրականացվում նաև դեպի Իսրայել։

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ