ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են
ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների արդյունքում, CNN-ի լրագրող Դանա Բաշի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լրագրողը հեռախոսով մի քանի հարց է տվել Թրամփին։ Մասնավորապես, նա հարցրել է վերջինիս կարծիքն Իսրայելի վերջին գործողությունների վերաբերյալ։ Լրագրողի խոսքով՝ Թրամփն ասել է, որ իրանցի բանակցողները «մահացել» են։ ԱՄՆ նախագահը նշել է, որ նրանք կոշտ գծի կողմնակիցներ են։
Բաշը հարցրել է, թե ինչպե՞ս են մահացել բանակցողները։ «Եվ նա շատ հեգնական ասաց. նրանք չեն մահացել գրիպից, նրանք չեն մահացել կորոնավիրուսից»,- պատմել է լրագրողը։
Թրամփը նաև Իսրայելի վերջին գործողություններն անվանել է «շատ հաջողված»։
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կոնտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.