Թեհրանի թեմի առաջնորդ․ Լիակատար աջակցություն ենք հայտնում իրանցի եղբայրներին և քույրերին
Լիակատարաջակցություն ենքհայտնումմերիրանցիեղբայրներին և քույրերին՝ հավատացած լինելով, որ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասված է Հայ Առաքելական Եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ուղերձում:
«Իրանի ժողովուրդը հազարավոր տարիների փորձառությամբ կրակի և սրի միջով է անցել՝ դիմագրավելով ամեն տեսակ փորձանքի և փորձությունների: Մենք խստորեն դատապարտում ենք սիոնիստական պետական հարձակումները»,- ասված է ուղերձում:
Իսրայելըև Իրանը հարվածներ են փոխանակում հունիսի 13-ի գիշերվանից։ Իսրայելն առաջինն է սկսել գործողությունը՝ պայմանավորված այն տեղեկատվությամբ, որ Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն (ինչպես հայտարարել էր Իսրայելի պաշտպանության բանակը, Թեհրանն ունի բավարար ռեսուրսներ 15 միջուկային ռումբ ստեղծելու համար)։
ԹեհրանիդեմԻսրայելիգործողության մեկնարկից մի քանի ժամ անց Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Վերջինիս հետ զրույցում Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ։ Այս զրույցների ընթացքում նա դատապարտել է Իսրայելի գործողությունները և ցավակցություն հայտնել Իրանին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.