ԱՄՆ-ն չեղարկել է դեսպանատների աշխատանքի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ խորհրդակցությունները
ԱՄՆ-ն չեղարկել է դեսպանությունների աշխատանքի կարգավորման շուրջ Ռուսաստանի հետ խորհրդակցությունները: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության կարգավորման նպատակով «գրգռիչների» վերացման շուրջ երկկողմ խորհրդակցությունների շրջանակում հերթական հանդիպումը չեղյալ է հայտարարվել ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ», - ասված է գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:
Զախարովան հույս է հայտնել, որ դադարը երկար չի տևի։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հունիսի 10-ին հայտնել էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երրորդ փուլի մոտալուտ անցկացման մասին: Ավելի ուշ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևն ասել էր, որ խորհրդակցությունները կանցկացվեն Մոսկվայում:
Sputnik Արմենիա