ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՄԻԱՆՈՒՄ Է HIF YEREVAN 2025-ԻՆ՝ ԽԹԱՆԵԼՈՒ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
Ամերիաբանկը՝ որպես Հայաստանի առաջատար ֆինանսական եվ տեխնոլոգիական հաստատություն, ինչպես նաև տնտեսության խոշորագույն վարկատու, միացել է ֆորումին որպես գլխավոր գործընկեր՝ Cushman & Wakefield, Myler Mountain Resort և TK Elevator ընկերությունների հետ համատեղ։
Stone Development ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվող HIF Yerevan 2025-ը նպատակ ունի խթանել ներդրումները, զարգացնել ռազմավարական գործընկերությունները և նպաստել կայուն զարգացմանը՝ դիրքավորելով Հայաստանը որպես մրցունակ և գրավիչ ուղղություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային հյուրընկալության ոլորտում։
Միջոցառման բանախոսների թվում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, JTA International Investment-ի գործադիր տնօրեն Ամիր Ալի Սալեմի Զադեն ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն և մի շարք այլ պատվավոր հյուրեր։
Միջոցառմանը ներկա են լինելու միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային բրենդներ (Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham), ներդրումային ֆոնդեր, զարգացման բանկեր, ինչպես նաև հյուրընկալության ոլորտի այլ կարևոր դերակատարներ։ Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Մասնակցությունը անվճար է՝ նախնական գրանցմամբ, որը հնարավոր է իրականացնել հետևյալ հղումով։
Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, կապահովվի համաժամանակյա թարգմանություն հայերենով և ռուսերենով:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:
Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:34
Представители московских армянских организаций посетили посольство Исламской Республики Иран в РФ, и выразили свою солидарность с народом Ирана в эти тяжёлые дни.
-
2025-06-17 13:01
"Важно, что администрация президента Трампа, в отличие от администрации Байдена и ЕС, более реалистично и объективно воспринимает важную роль России в мире, а также ущерб, нанесенный самим американцам в связи с их же собственными санкциями против РФ, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак ЗАКАРЯН.
-
2025-06-17 09:33
Принадлежность к народу, историческая судьба которого выкована в единстве религиозного духа, национального достоинства и несгибаемой воли, обязывает нас констатировать: сегодня мы становимся свидетелями опасного размывания этих основ армянской идентичности.
-
2025-06-17 08:47
18 июня в Ереване пройдет HIF Yerevan 2025 — ведущая международная платформа для обсуждения тенденций в сфере гостеприимства и инвестиционного сотрудничества.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-14 08:17
Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։
-
2025-06-11 17:45
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։
-
2025-06-10 11:13
Հունիսի 18-ին Երևանում տեղի կունենա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է և նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը:
-
2025-05-31 15:19
Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS Champions League մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS Champions League-ի հեղինակավոր մրցանակին։