Последние новости

Հնդկաստանը Հայաստանը դիտարկում է որպես իր քաղաքացիներին Իրանից տարհանելու անվտանգ ուղի

Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին, Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիների տարհանումը Իրանի բարձր ռիսկի գոտիներից և ակտիվորեն քննարկում է Հայաստանի միջոցով տարհանման տարբերակները, հաղորդում է The New Indian Express-ը:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հաստատել է, որ Հնդկաստանի քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, տեղափոխվում են Իրանի ավելի անվտանգ վայրեր՝ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողության ներքո։

Կառավարությունն ուսումնասիրում է տարհանման ուղիները, և քննարկումներ են ընթանում Հայաստանը որպես անվտանգ ուղղություն օգտագործելու հնարավորության վերաբերյալ։

Պաշտոնյաները հայտնել են, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարը հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Արարարտ Միրզոյանի հետ՝ քննարկելու լոգիստիկ և դիվանագիտական ​​համակարգումը։

Հնդկաստանի կառավարության տվյալներով՝ 2022 թվականի դրությամբ Իրանում բնակվում էր մոտ 10,000 Հնդկաստանի քաղաքացի, այդ թվում՝ ավելի քան 2,000 ուսանող։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ