ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՍԽՐԱՆՔԸ»
Իրան-իսրայելական հակամարտությունը հետին պլան մղեց մյուս բոլոր տեղեկատվական հոսքերը։ Դրանց մեջ կային ուշագրավ լուրեր։ Մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Պրահայում GLOBSEC 2025 գագաթնաժողովում «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարաժամկետ գործընկերություն կերտելու համար» թեմայով պանելային քննարկման ժամանակ:
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇՈՇԱՓՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ։ Արձագանքելով՝ Փաշինյանը նշել է, որ անցած տարի կրճատվել է ռուսական ռազմական ներկայության աստիճանը, ընդ որում Հայաստանում գործում է «եվրոպական դիտորդական առաքելություն, որը հետևում է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին»: Իբր՝ Երևանը ջանում է հավասարություն պահպանել։
Դե, իսկ հետո Փաշինյանը հավելեց ևս մի քանի նախադասություն, որոնք նրա բերանին կարելի է գնահատել որպես «սխրանք», մանավանդ որ այդ «սխրանքը» նա գործեց Պրահայում։ Փաշինյանը հայտարարեց. «Մենք խնդիր չունենք դադարեցնելու ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում։ Մեր խնդիրն այլ է. պետք է կարողանանք ամուր ու կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանի երկրների հետ»։
Ինչո՞ւ է «սխրանք»։ Որովհետև սա Հայաստանի արևմտամետ ուժերի համար շատ վիրավորական հայտարարություն է, և նրանք ամեն կերպ խուսափում են մեկնաբանել, նույնիսկ հիշատակել դա։ Քանզի Փաշինյանի հայտարարությունից ստացվում է, որ ըստ ՀՀ վարչապետի՝ այդ երկու խնդիրները հակադրվում են միմյանց, ավելին. Հայաստանում ռուսական զորքերի ներկայությունը նպաստում է խաղաղության հաստատմանը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։
Այդպես էլ կա, բայց ի՜նչ թեժ վեճեր են ընթացել այդ թեմայի շուրջ. Հայաստանում շատ են ուժերը, որոնք, հակառակ ստեղծված իրողությունների և առողջ տրամաբանության, սպասարկում են ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելու թելադրվող օրակարգը։ Առանձնապես չխորհելով այն հարցի շուրջ, թե ինչքան ժամանակ կպահանջվեր, որ Էրդողանն ու Ալիևը հարմար պատրվակ գտնեին Հայաստանի սահմանը հատելու համար, եթե այստեղ չլիներ ռուսական ռազմական ներկայությունը, չլինեին Հայաստանի անվտանգությունն ապահովող երկկողմ պայմանագրերը Մոսկվայի ու Երևանի միջև, չլիներ «այլանդակ» ՀԱՊԿ-ի հովանոցը։
Այլ բան է, որ այժմ, Իսրայելի և Իրանի հակամարտության խորապատկերին սադրիչ կոչերը փոքր-ինչ հանդարտվել են. վախը հզոր գործոն է, ինքնապահպանման բնազդը գերակշռում է այսրոպեական շահախնդրությունից։
Մյուս ուշագրավ պահն այն է, որ այդ հարցն ի հայտ եկավ բանավեճի ընթացքում, չէ որ Փաշինյանը հաճույքով կշրջանցեր դա։ Բայց ոչ, թույլ չեն տալիս շրջանցել, ժամանակ առ ժամանակ հիշեցնելով. «Թանկագինդ մեր անձնավորություն, ինչպե՞ս է այնտեղ ընթանում քո առջև դրված գլխավոր խնդրի կատարման գործընթացը, ի՞նչ նորություն կա Հայաստանից ռուս զինվորականներին դուրս բերելու հարցում»։
Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանից մշտապես պահանջում են կանոնավոր հաշվետվություններ՝ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Ասել է թե՝ այո, 2023-ին ամայացած Արցախից հեռացան ռուս խաղաղապահները, դրա համար Փաշինյանին արդեն գովել են, քաղցրաբլիթ տվել, 2024-ին ռուս սահմանապահները հեռացան «Զվարթնոց» օդանավակայանից ու որոշ ուղեկալներից. դա նույնպես գնահատվել է։ Բայց պետք է շարունակել գործընթացը…
Պատահական չէ, որ թեմայի համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը, հիմա ստորագրելու ճիշտ ժամանակն է։ Իբր՝ նախքան քեֆի շարունակություն պահանջելը օգնեք լուծել հարցը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 09:22
Кто мог представить, что следствием «ненасильственной, бархатной революции любви и согласия» 2018-го сначала станет война, потом присутствие азербайджанских военных на территории Армении, потом этническая чистка Арцаха. И как фишка на торте национальных потерь при действующей власти - перманентные атаки на Церковь, заключение под стражу армянских священнослужителей: двух епископов и двух дьяконов.
-
2025-06-30 09:25
Не так что за семью замками разгадка проводимой Пашиняном политики. Есть главная стратегическая задача и обслуживающие решение этой задачи тактические шаги. К примеру, в главную задачу - пошаговое выдворение России из региона - защита прав арцахцев никак не вписывается. Пока Пашинян у власти про защиту прав арцахцев на государственном уровне можно забыть. Это очевидно, поскольку невозможно пытаться как-то обеспечить эти права без деятельного участия Москвы, под кураторством которой и Трехстороннее заявление от 9.11.2020, и направленные на урегулирование как нагорно-карабахской проблемы, так и армяно-азербайджанских отношений, другие совместные наработки Еревана, Баку и Москвы.
-
2025-06-27 15:40
Архиепископ Микаел: «Я не угроза для страны, главная угроза сидит в правительстве». Никол спустил заказ, силовики отрабатывают. Говоря о прямом заказе от Никола имеем в виду вовсе не вброшенную в сеть запись с, якобы, его голосом. Речь о другом: о заказе, который Пашинян, не особо церемонясь, спустил прямо в ходе последнего заседания правительства.
-
2025-06-27 10:21
О заявлениях Пашиняна в Турции многое сказано. Но был в ходе его встречи с некоторыми представителями армянской общины в Турции эпизод, который, как представляется, не оценен «по достоинству» нашим экспертно-политологическим сообществом.